ԱԺ նիստն ընթանում է գրեթե դատարկ դահլիճում. ներկա է 14 պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

1

Խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը, մինչդեռ այս պահին ԱԺ դահլիճը գրեթե դատարկ է: 132 պատգամավորից ներկա է 14-ը. երկուսը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից են, մյուսները՝ «Իմ քայլ»-ից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես արդեն հայտնել ենք, առավոտյան հայտարարել էր, որ բոյկոտում է նիստը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող որոշման պատճառով, և չի մասնակցելու խորհրդարանական աշխատանքին: Թե ինչքան ժամանակով են բոյկոտում, խմբակցությունը չի նշել:

Նշենք, որ ԱԺ օրակարգում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումն է:

Հիշեցնենք նաև՝ այսօր նախատեսվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, որին ներկա կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ երևույթին, պատգամավորները վարչապետի գալուն պես կներկայանան դահլիճ:

1
1
1
Վրույր Սևակ

--00--ԼՄ