Իրանում կորոնավիրուսի 2612 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

կորոնավիրուս

Իրանում հունիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսի 2612 դեպք է հաստատվել։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը 195 հազար 51 է։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։

«Գրանցվել է մահվան 120 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ մահացել է 9185 մարդ։ Ծանր վիճակում է գտնվում 2789 անձ։Ապաքինվածների թիվն ավելացել է 2137-ով, բուժվածների ընդհանուր թիվը 154 հազար 812 է։ Մինչ այժմ թեստավորվել է 1 միլիոն 319 հազար 920 անձ»,- տեղեկացնում է դեսպանությունը։  --0—ՄՀ