Սիմոն Մարտիրոսյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 9, 24News

Thumbnail

Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել` սահմանելով աշխարհի նոր ռեկորդ, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում հրել է 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով: Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում 435 կգ արդյունք է գրանցել:

Հիշեցնենք` հայ ծանրորդն արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 195 կգ: Երրորդ մոտեցմամբ 21-ամյա ծանրորդը բարձրացրել էր 197 կգ ծանրաձող, սակայն մրցավարները չէին հաշվել նրա այդ մոտեցումն ու չգրանցել աշխարհի նոր ռեկորդ:

Thumbnail

Հիշեցնենք` Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի առաջնության, ինչպես նաև Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնության չեմպիոն: