Հայտնի է Եվրոպայի լիգայի եզրափակչի օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

․

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հաջորդիվ կայանալիք խաղերի օրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարը կվերսկսվի օգոստոսին և կանցկացվի Գերմանիայի չորս քաղաքներում` Քյոլնում, Գելզենկիրխենում, Դյուսելդորֆում և Դույսբուրգում:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչները կկայանան օգոստոսի 5-6-ին, քառորդ եզրափակիչները` 10-11-ին, կիսաեզրափակիչները` 16-17-ին: Իսկ եզրափակիչը կկայանա օգոստոսի 21-ին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղերը դադարեցվել էին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

--0-- ԱՀ