Հրդեհ Շիրակի մարզում․ այրվել է Գյումրու տներից մեկի տան տանիքի կառուցատարրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

հրդեհ

Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցում այրվում է տան տանիք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սահմանապահների փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հայկ Մ․) տանիքում (100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:23-ին, մարվել՝ 10:36-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ)։ 

--0--ԱՀ