Հաշվեքննիչ պալատի ուշագրավ բացահայտումները ԴԱՀԿ-ում․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News 

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը երկու տարի անընդմեջ ուսումնասիրում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եւ 2018-ին եւ 2019-ին պալատն ուսումնասիրել է ծառայության գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան պալատի ուսումնասիրության արդյունքներից: Օրինակ, 2018-ին եւ 2019-ի առաջին կիսամյակում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հարուցված 8 մլն 739 հազար դրամի 1100 կատարողական վարույթներ ավարտվել են այն դեպքում, երբ, ըստ ՃՈ-ի կողմից ներկայացված տեղեկանքների, այդ ֆիզիկական անձն ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 11 ավտոմեքենա, որոնցից ոչ մեկի վրա հարկադիր կատարողները բռնագանձում չեն տարածել: Բացի այս, 2018 -ին հարուցված եւ ավարտված 64 մլն դրամ բռնագանձման ենթակա գումարով 7205 վարույթներով 100-ից ավելի խախտում կատարած 34 պարտապան ֆիզիկական անձինք եւս ունեցել են սեփական ավտոմեքենաներ, սակայն բռնագանձում չի տարածվել: Իր հերթին հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պալատին բացատրություն է ներկայացրել, ըստ որի՝ հարկադիր կատարողների կողմից ձեռնարկվել են կատարողական գործողություններ, ինչի արդյունքում չի հայտնաբերվել գույք կամ դրամական միջոց, որի վրա կարելի է բռնագանձում տարածել, մյուս դեպքում անհնար է եղել պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ