Աշխարհում 8,4 միլիոն վարակակիր կա, որից 2,2 միլիոնը՝ ԱՄՆ-ում, մոտ 1 միլիոնը՝ Բրազիլիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

կորոնա

Հունիսի 18-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8,406,083 է, որից 451,387-ը մահացել է, 4,415,835-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,484,413 է, որից 54,448 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,234,471 վարակման դեպք, որից 119,941-ը մահացել է, 918,796-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,195,734 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (960,309 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (553,301 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 367,264 է: ՌԴ-ում զոհերի թիվը 7,478, Բրազիլիայում՝ 45,456, Հնդկաստանում՝ 12,262:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ