Ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

Մեր ընթացիկ շրջանի հիմնական պրոբլեմը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ 665 նոր դեպք ենք հայտնաբերել, մեզ չի հաջողվում թվերն իջեցնել և մենք գիտենք դրա պատճառը․ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ նաև անձը հաստատող փաստաթուղթ ունենալու պարետատան որոշմանը, նշելով, որ դրա նպատակ այն է, որ վարչական լծակն ավելի արդյունավետ գործի։

Վարչապետը շեշտեց, որ պետական բոլոր այն մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, պետք է կարգավորեն հերթերը պետք է կարգավորեն ոչ միայն տարածքում, այլև՝ տարածքից դուրս․

«Դրա հետ կապված հանձնարարակն է ուղարկվել։ Շատ կուզեի, որ բանկային համակարգն այս առումով նախանձախնդիր լիներ։ Մենք գիտենք, տեսել ենք մի շարք լավ օրինակներ, բայց մինչև այժմ էլ մենք ստանում ենք լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձևերով հերթ կանգնել»։

--0—ՄՀ