Պպաշտոնեական լիազորությունների չարաշահման 5 դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության և սպանության սպառնալիքի՝ 3-ական, ապօրինի ծառահատման՝ 2, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, ծեծի, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8 դեպք։
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

   --0—ՄՀ