Մարդատար «Գազելը» բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. 29-ամյա վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

1

Երեկ՝ հունիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմանում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Վանիկ Սաֆարյանն իր վարած «Газель» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդ Վ. Սաֆարյանը տեղում մահացել է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

1

--00—ԼՄ