Իրանում կորոնավիրուսի 2596 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

կորոնավիրուս

Իրանում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսի 2596 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանատունը։

Վարակման դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել  է 197 հազար 647-ի։

 Մահվան 87 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերը հասել են 9272-ի։

 «Ծանր վիճակում է գտնվում 2795 անձ, ապաքինվածների թիվն ավելացել է 2179-ով,

Ընդհանուր դեպքերը  156  հազար 991 են։ Մինչ այժմ թեստավորվել է 1  միլիոն 344 հազար 599 անձ», տեղեկացրել են դեսպանությունից։

  --0—ՄՀ