Ռուսաստանում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

կորոնավիրուս

ՌԴ Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում 18 կամավորի մասնակցությամբ սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Այսպիով պաշտպանական գերատեսչությունը Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնի հետ պաշտոնապես սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։

Հստակեցվում է, որ 9 մարդ ստացել է դեղամիջոցի մեկ բաղադրիչ է ստացել, ևս 9 մեկ այլ։  

  --0—ՄՀ