Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը թաղապետարանում ծեծել են համակարգչային օպերատորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

ծեծ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ հունիսի 15-ին, մոտավորապես ժամը 17։00-ի սահմանում, Հ. Գրիգորյանի աշխատասենյակում թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել 52-ամյա Գևորգ Պողոսյանին։ Ծեծի ընթացքում Գ. Պողոսյանը ընկել է գետնին, և դա չի խանգարել ծեծողներին, և շարունակել են հարվածել։

Միջադեպի պատճառն այն է, որ Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում որպես համակարգչային օպերատոր աշխատող Գ. Պողոսյանին թաղապետն ու տեղակալն ասել են, որ նա պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն Գ. Պողոսյանը մերժել է, ինչից հետո պաշտոնյաները գործի են դրել բռունցքները։

Աղբյուրը հրապարակել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի լուսանկաները (ձախից՝ աջ):

1

--00—ԼՄ