Փաշինյանը ոչնչացնում է ԲՀԿ-ին. սա հեղափոխության մշակութային բաժինն է. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News 

Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է իր քաղաքական հակառակորդին՝ ի դեմս ԲՀԿ-ի։ Նա այս կերպ անցավ քաղաքական հեղափոխության մշակութային բաժնին, մաքրել քրեաօլիգարխիկ տարրը Հայաստանի քաղաքական կյանքից: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, հավելելով, որ Հայաստանում քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, մարդիկ ովքեր կոչված են դրա համար:

«Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ընթացքում Հանրապետական կուսակցության հետ միասին քաղաքականությունից պետք է վտարեր նաև Բարգավաճ Հայաստանին, բայց ինքն իր ուժերը հաշվելով հերթի է դրել, և հենց դա են վկայում Փաշինյանի վերջին օրերի վճռական հայտարարությունները»,- նշել է բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ