Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք․ վարակման ընդհանուր դեպքերը 895-ն են

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News  

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնում է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 895 դեպք:

Ապաքինվել է ևս 2 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 741: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 2855 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 264-ը:    --0—ՄՀ