Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով 21 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

կորոնավիրուս

Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով 21 մարդ է մահացել։ Արձանագրված նոր դեպքերի թիվը կազմել է 1․304։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Հունիսի 18-ին երկրում առողջացել է 1․382 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 48․412 ախտորոշիչ թեստ։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հրապարակած տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 4․882-ի։ Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ներկա պահին կազմում է 184․000։

Այս տվյալներով Թուրքիան աշխարհում 12-րդ տեղում է՝ ամենից շատ Covid-19 դեպքերի թվով։     --0—ՄՀ