Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 32 նոր դեպք, որից 28-ը՝ երկրի ներսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

չինաստան

Վերջին 1 օրում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 32 նոր դեպք, որից 28-ը՝ երկրի ներսում: Գրանցվել է նաև 5 ասիմպտոմ կրող, 4 պացիենտ ապաքինվել է, մահեր դեպք չի գրանցվել: Այդ մասին հայտնում է Չինաստանի առողջության պետական կոմիտեն:

Նշենք, որ Չինաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է 83,325 վարակակիր, որից 4,634-ը մահացել է, 78,398-ը՝ ապաքինվել: Այս պահին ակտիվ վարակակիր է 293 մարդ:

--00—ԼՄ