Իմ աշխատավարձը 2 մլն դրամից քիչ ավել է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենը՝ կրճատումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

թադևոսյան

«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցների 99.9 տոկոսը առավելագույնը 2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, իսկ աշխատողների 0.1 տոկոսի աշխատավարձը, այսինքն՝ 10 հոգին, այդ թվում՝ ընկերության գործադիր տնօրենը, 2 միլիոն դրամից մի փոքր ավելի: Այդ մասին ՀԾԿՀ-ում քննարկման ժամանակ հայտարարել է «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Ես, ինչպես ոմանք հայտարարում են, 20 միլիոն դրամ չեմ ստանում, այլ՝ շատ ավելի քիչ»,- ասել է նա, ապապ հ ավելել, որ «Գազպրոմ Արմենիա»-ում և էներգետիկ ոլորտի այլ հաստատություններում (ատոմակայան, ՀԷԿ) աշխատողների աշխատավարձը համեմատելի չեն, քանի որ աշխատանքի ծավալներն են անհամեմատելի:

Ըստ ընկերության տնօրենի՝ մոտ ժամանակներս «Գազպրոմ Արմենիայում» մոտ 1000 աշխատակից կկրճատվի: Կկրճատվի ամբողջ ապարատը, այդ թվում՝ վարորդները:

«Առաջարկել եմ կրճատել իմ աշխատավարձը: Բացի դրանից՝ պատրաստվում եմ կրճատել ղեկավար կազմի՝ 10 մարդու աշխատավարձ»,-ասել է Թադևոսյանը:  

--00—ԼՄ