Մանկապարտեզներ ստուգայցերը շարունակական են. գրանցված խախտումներն ուղարկվում են պարետատուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

մնգո

Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ և կրկնայցեր են իրականացրել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք մանկապարտեզներում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Այն է՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը, ինչպես նաև մի շարք այլ կետեր:

Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են:

Խախտումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ