Նիկոլը իշխանությունը չի պահելու, իշխանությունը կհանձնի Ալիևին, մենք կդառնանք ռազմագերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

Նարեկ Սամսոնյան

Քաղաքական իշխանությունն իր դրսևորած վարքով երկիրը տանում է դեպի կործանման: Այս մասին այսօր` հունիսի 19-ին, ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը: Նա խիստ դրական է գնահատում այս օրերին Արթուր Վանեցյանի   քաղաքական հայտարարությունների տրամաբանությանը:

«Նա, չլինելով նախկին, ասում է` չկան նախկիններ, չկան ներկաներ։ Այս պահին, թեկուզ սատանայի հետ, պետք է նստել ու բանակցել, օրինակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անընդհատ նախկիններից է խոսում, չեմ հասկանում` նա նախկինների՞ն է մերժում, թե՞ ցանկանում է Նիկոլ Փաշինյանի իշխանության  վերջը տալ: Այս տեպմերով քաղաքական լուրջ կոնսոլիդացիա ընդդիմադիր դաշտում չի լինելու: Ես չեմ քննադատում իմ ոչ մի բնական դաշնակիցներին, հակառակը` փորձում եմ ստեղծել հնարավորինս շատ կամուրջներ, քանի որ ինձ ավելի շատ թշնամի կամ հակառակորդ չի կարող լինել քան Նիկոլ Փաշինյանն է:

Նիկոլ Փաշինյանի պատգամավորներն արդեն փախնելով են ման գալիս փողոցում»,- ասել է նա:

Ըստ նրա` ինչպես առաջ, այնպես էլ հիմա ինքը սատարում և կանգնում է այն քաղաքական ուժերի կողքին, որոնք կանգնած են երկիրը կործանումից փրկելու ճանապարհին․

«Այսօր երկիրը կործանման  են տանում ոչ թե Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, այլ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր այդ մարդիկ չեն գազի` քաղաքական պատճառներով թանկացման հեղինակները, այսօր նշածս մարդիկ չեն Հայաստանը մղել քաղաքական «աուտսայդ», նրանք չեն մեղավոր, որ մարդիկ այսօր մահանում են կորոնավիրուսից: Ես ունեմ մեկ թիրախ, եւ այդ թիրախը Նիկոլ Փաշինյանն է: Կլինի մարդ, որը կփորձի այդ թիրախը խոցել, ես կկարողանա՞մ մատակարարել փամփուշտներ, ուրեմն կմատակարարեմ: Ժամանակը չի անելու այն, ինչ որ անում են իմ շատ հարգելի գործընկերները, դա միայն վնասելու է բոլորիս:

Մենք վերջում կմնանք առանց երկիր, որովհետև Նիկոլը իշխանությունը չի պահելու, իշխանությունը կհանձնի Ալիևին , մենք բոլորս կդառնանք ռազմագերի, ինչպես հիմա փորձում են Գագիկ Ծառուկյանին  դարձնել, ինչպես երկրորդ նախագահին են դարձրել»,- ասել է Նարեկ Սամսոնյանը:

--0--ԱՀ