ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը վարակվել է կորոնավիրուսով:

Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը: 

Նշենք, որ ՌԴ-ն աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով երրորդ երկիրն է ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Վարակակիրների թիվը երկրում 569,063 է, որից 7,841-ը մահացել է, 324,406-ը՝ ապաքինվել:

--00—ԼՄ