Թուրքմենստանի նախագահը ծննդյան օրվա պատճառով չի մասնակցի Հաղթանակի զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News   

Թուրքմենստան

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հունիսի 24-ին  չի մեկնի Մոսկվա Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու՝ իր ծննդյան օրվա պատճառով։ Այս մասին հաղորդում է  eadaily.com-ը։  Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքմենստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հունիսի 29-ին Թուրքմենստանի նախագահի ծննդյան 63-ամյակն է լրանում,նա կհասնի Մուհամեդ մարգարեի տարիքին, ազգային ավանդույթների համաձայն՝ այդ օրը պետք է նշել ընտանիքի, հարազատների ու մտերիմների հետ։

--0—ՄՀ