Վրաերթ՝ Րաֆֆու փողոցում. 68-ամյա կինը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

վրաերթ

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 19-ին՝ ժամը 17։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 523» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Չ․) վրաերթի է ենթարկել Անահիտ Ե․-ին (ծնված 1952 թ.), ում մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։

Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

--00—ԼՄ