Քննարկվել են Հայաստանում առկա կիսակառույց շինությունների հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

հասարակական

ՀՀ կառավարության անդամները շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկել են Հայաստանում առկա կիսակառույց շինությունների ավարտման և դրանց հետագա օգտագործման հարցեր։ Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրարդ Աղաջանյանը։

«Նաև անդրադարձանք վթարավտանգ կիսակառույցների քանդման և դրա արդյունքում առաջացած ազատ տարածքների՝ բնակավայրերի քաղաքաշինական նոր պահանջներին համապատասխան օգտագործման հիմնախնդիրներին»,- գրել է Աղաջանյանը։

--0--ԿԿ