Ինչպես Սերժ Սարգսյանին, հիմա էլ Ծառուկյանին սխալ են զեկուցում, թող վերագտնի իրականությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

Անցյալ շաբաթվա իրադարձությունները ոչ թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, այլ նոր և հին Հայաստանների միջև պայքարի մասին էին։ Դրանք նախկին բարքերի ու նոր արժեհամակարգի միջև տեղի ունեցող պայքար էր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի՝ ԲՀԿ առաջնորդի շուրջ ծավալվող դեպքերին։

«Ինձ համար և՛ նորություն էր, և՛ ոչ՝ այն ինչ քննվում էր այդ իրակավական գործընթացով։ Առաջինը՝ սա իրավական է, և դրա մասին են վկայում մի շարք այլ քրեական գործեր, և երկրորդը՝ այս գործընթացը փետրվարից է սկսել»,- ասել է պատգամավորը՝ հակադարձելով դիտարկմանը, թե իշխանությունները մինչև հեղափոխությունն էլ գիտեին Ծառուկյանի շուրջ «օդում կախված» լուրերի մասին։ 

Հարցին, թե դեռ որքա՞ն կտևի «Ծառուկյանի խաղը», Ղազարյանը նկատել է․
«Այնքան երկար, որքան չի վնասի ՀՀ ազգային անվտանգությանը։ Բոլոր նրանք, ովքեր փորձ կանեն վնասել Հայաստանի ինքնիշխանությունը, համարժեք պատասխան կստանան ժողովրդի կողմից»,- ընդգծել է նա։

Պատգամավորն իրականությունից կտրված է համարում այն պնդումները, թե իշխող քաղաքական ուժի հանրային վստահությունը կորել է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է մինչև 4-5 %։

«7 տոկոսի մասով պնդումներ անող նախկին նախագահ Սերժ Սարգսյանին այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը զգուշացրել էր, որ նրան սխալ են զեկուցում։ Խորհուրդ կտամ Գագիկ Ծառուկյանին, որ ինքն էլ վերանայի իր խորհրդատուներին։ Ծառուկյանը Վանեցյանի ուղեկցությամբ կարող է դուրս գալ զբոսնելու և կվերագտնի իրականությունը»,- եզրափակել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ