Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes, Toyota եւ Opel մակնիշի ավտոմեքենաները․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

․

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes, Toyota եւ Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 6 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ: Փրկարարները Opel Astra-ի վարորդին եւ ուղեւորին դուրս են բերել ավտոմեքենայից ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: Տուժածներից մեկն ավելի ուշ մահացել է: 

--0--ԱՀ