Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի․ դատարանը չբավարարեց ԱԱԾ միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News    

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կկալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։

Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։

Ծառուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

--0—ՄՀ