Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բախվել են «Lada 2115»-ն և «Porsche Cayenne»-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

վթար

Հունիսի 21-ին՝ ժամը 23:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Lada 2115» և «Porsche Cayenne» մակնիշների (վարորդ` Վահե Ա., ծնված 1984 թ․) ավտոմեքենաները․ զոհեր չկան։

Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Փրկարարները «Lada 2115» մակիշի ավտոմեքենայի վարորդին և երկու տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։

--00—ԼՄ