Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News  

ՌԴ բժիշկներ

Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը։ 

«Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։

Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։
Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։

Նվիրատվության համար շնորհակալություն ենք հայտնում «ВИВА» բարեգործական հիմնադրամին և կառույցի հոգաբարձուների անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Մելքոնյանին»։  

--0—ՄՀ