Կարսում 3․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News    

երկրաշարժ

Հունիսի 21-ին ներկայիս Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Քաղըզմանի (Կաղզվան) շրջանում 3․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22։17-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6կմ խորության վրա։  Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել․ վերջիններս տագնապահար փողոց են դուրս եկել։ Նյութական և մարդկային կորուստներ չկան։