Միայն թե չասեք, թե ադրբեջանցիներն ու վրացիները մեզանից կարգապահ են. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

շարմազ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկարողների կառավարության տխուր պատկերը։

Հայաստանը 1 միլիոն բնակչին ընկած մահերի թվով առաջատարն է տարածաշրջանում։

Հունիսի 21-ի տվյալներով 1 միլիոն բնակչի հաշվարկով Հայաստանում գրանցվել է 118 մահ, Ադրբեջանում՝ 15, իսկ Վրաստանում՝ ընդամենը 4։

Միայն թե չասեք, թե ադրբեջանցիներն ու վրացիները մեզանից կարգապահ են։

Պատասխանատուն անկարողների կառավարությունն է՝ Նիկոլի գլխավորությամբ»։

--00—ԼՄ