Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և  «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը: Իտալիայի վերսկսվող առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն կմրցի «Սամպդորիա»-ի հետ: Հունիսի 26-ին կայանալիք խաղում Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ կիսապաշտպանը մկանային հոգնածություն ունի:

--0--ԿԿ