Սևան համայնքում, Սևանի Թերակղզում 7 ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին՝ ժամը 10.00-17.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան համայնքի, այդ թվում՝ Գագարինավան, Վարսեր թաղամասերի, Սևանի Թերակղզու նախագահական հանգստյան տան, ինչպես նաև Հրազդան քաղաքի Ջրառատավան թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ԼՄ