Հունիսի 22-ին Ստեփանակերտում 1 ապրանքատեսակի գինն աճել է, 10-ինը՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

շուկա

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում նախորդ դիտանցման համեմատ արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ, 10 գնանկում: 

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1 կգ «Բաղրամյան» ալյուրի համար՝ 1 դրամ (0.3%):

Գնանկում արձանագրվել է վարունգ 1 կգ՝ 50 դրամ (20%), լոլիկ 1 կգ՝ 50 դրամ (11.1%), կարտոֆիլ 1 կգ՝ 16 դրամ (6,8%), ադամաթուզ 1 կգ՝ 33 դրամ (5,2%), սոխ 1կգ՝ 10 դրամ (5,2%),  հնդկաձավար 1 կգ՝ 21 դրամ (3%), շաքարավազ 1 կգ՝ 3 դրամ (1 %), ոսպ 1 կգ՝ 5 դրամ (0,8%), թեյ «Ակբար»՝ 3 դրամ (0,4%) և բժշկական դիմակ 1հատ՝ 10 դրամ (6.8%)  ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում:

շուկա

--00—ԼՄ