Իշխանությունը կամակոր երեխայի է նման, որը ցանկանում է ձեռքը «խաղալիք» ՍԴ-ին գցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը զարմանում է իշխանության հետևողականության վրա, որն ամեն կերպ փորձում է հասնել Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությանը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ձեռնասուն ՍԴ ունենալու համար իշխանությունը պատրաստ է ամեն քայլի:

«Իշխանությունը կամակոր երեխայի է նման, որն ինչ-որ բան է ուզում ունենալ, պառկում է գետնին, լաց լինում ու ասում՝ ուզում եմ, ուզում եմ, ուզում եմ: ՍԴ-ն կարծես խաղալիք լինի, իշխանությունը՝ կամակոր երեխա, որն ամեն բան անում է այդ խաղալիքն ունենալու համար»,- նշեց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ