ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդը կարող է դիմել ՍԴ․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News     

Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդը կարող է դիմել Սահմանադրական դատարան այսօրվա «սահմանադրական փոփոխությունների» հարցով Սահմանադրության 168 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, քանի որ ակնհայտ է վեճը ԱԺ և ՍԴ միջև՝ իրենց սահմանադրական լիազորությունների շուրջ: Իմ կարծիքով, կարող են դիմել նաև 168 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, քանի որ ԱԺ-ն ընդունում է օրենքներ և որոշումներ, ուստի ԱԺ կողմից ընդունվող «սահմանադրական փոփոխությունները» պետք է համարվեն օրենք, կամ եթե կուզեք, սահմանադրական օրենք: Այլապես մենք ինքնիրավ ձևով առաջացնում ենք իրավական ակտի ինքնուրույն և նոր տեսակ՝ «սահմանադրական փոփոխություններ», առանց ունենալու դրա սահմանադրաիրավական բովանդակությունը և կարգավիճակը սահմանող համապատասխան իրավակարգավորումը, որն ի դեպ լիելուց կարող է լինել միայն Սահմանադրության մեջ»:

--0--ԱՀ