Մեկ շաբաթվա ընթացքում ԱԻՆ-ը կատարել է 8381 վարակազերծում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

ԱԻՆ

ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում:

Հունիսի 17-23-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 8381 վարակազերծում, որից 9529-ը՝ մարզերում, 2712-ը՝ Երևանում։

ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ 

  --0—ՄՀ