97 թվականին, երբ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ. Ֆելիքս Թոխյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

թոխյան

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով իր պաշտոնավարմանը, նշել է, որ ՍԴ շենք եկել է 1997 թվականին, ու փողոցից չի եկել: 

«Ես 4 ժամ ԱԺ-ով անցել եմ և ամենաշատ ձայներն եմ հավաքել, որ ընտրվել եմ: 2005 թվականին իմ ժողովուրդը հաստատել է, որ «Թոխյա՛ն, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով, ինչ պայմաններով 97 թվականին քեզ նշանակել են»: Պայմանը այն ժամանակ շատ պարզ է եղել. բոլորս՝ մինչև 70 տարեկանը:

15 թվին ժողովուրդս նորից հանրաքվեով նույն պայմանը հաստատել է: Կրկնում եմ՝ ժողովուրդն է հաստատել: Թե հիմա պառլամենտն ինչո՞ւ է ուզում վերափոխել ժողովրդի ասածը, դա իրենց հարցրեք»,-ասել է Թոխյանը, ապա հավելել. «97 թվականին, երբ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ: Այսօր ցանկացած դատավոր ունի օրինական ակնկալիքներ, որ եթե ինքն իրեն օրինապաշտ է պահում, օրենքներ չի խախտում, այլ պաշտոն չի զբաղեցնում, իրավունք ունի մինչև իրեն թույլ տրված տարիքն աշխատել»:

Թոխյանը նաև առաջարկել է ուսումնասիրել, թե Եվրոդարանն ինչպես է տվել հարցի լուծումը:

«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել, ասել՝ դու էլ դատավոր չես»,-ասել է նա: 

--00—ԼՄ