Նախագահը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ 

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ մեծապես արժևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Նախագահը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքսին մաղթել է քաջառողջություն, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի շուտափույթ հաղթահարում, հետագա առաջընթաց և բարօրություն: 

  --0—ՄՀ