Արցախի նախագահը աշխատավարձը կնվիրաբերի ազատամարտիկների միության ֆոնդին և ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

արց

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատած տարիների ընթացքում ամենամսյա աշխատավարձը պարբերաբար տրամադրում էր տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը:

«Քանի որ ընտանիքս եկամտի այլ աղբյուրներ ունի, իսկ այդ մասին բազմիցս խոսել եմ, երբևէ ո ՛չ աշխատավարձ եմ ստացել, ո ՛չ էլ արտասահմանյան գործուղումներիս ժամանակ օգտվել եմ պետական միջոցներից: Այսօր էլ որոշում եմ կայացրել կանոնակարգված կերպով մինչև տարեվերջ ամեն ամիս աշխատավարձիցս 150 հազար ՀՀ դրամ փոխանցել «Իվան Աթայան»-ի անվան կրթական հիմնադրամին՝ բնագիտական առարկաներից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար, իսկ մնացած մասն ամբողջությամբ կուղղեմ Արցախի ազատամարտիկների միության ֆոնդին, որի վարչության անդամ եմ հանդիսանում և լիովին վստահում եմ կառույցի աշխատանքի թափանցիկությանը: Գումարը կծառայի առաջին կարգի զինհաշմանդամների տարբեր սոցիալական խնդիրների լուծման նպատակով»,- գրել է Հարությունյանը:

--00—ԼՄ