Կրեմլն ըմբռնումով է մոտենում զորահանդեսին մի շարք պետությունների ղեկավարների չմասնակցելուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

կրեմլ

Ռուսաստան ըմբռնումով է մոտենում այն հանգամանքին, որ մի շարք երկրների առաջնորդներ՝ այդ թվում և Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, չեն կարող մեկնել Մոսկվա՝ վաղը տեղի ունենալիք Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Մոսկվայում Խորվաթիայի դեսպանատունը հայտնել էր, որ նախագահ Միլանովիչը չի կարող մասնակցել Հաղթանակի զորահանդեսին, քանի որ նրա ինքնաթիռը փչացել է։

«Գիտեք, մենք, անկասկած, ըմբռնումով ենք մոտենում պետության մի շարք ղեկավարների և կառավարությունների հաղորդագրություններին առ այն, որ նրանք անպայման կցանկանային գալ և ավելի վաղ հաստատել էին միջոցառումներին մասնակցության իրենց պատրաստակամությունը, սակայն այս կամ այն պատճառներով չեն կարող գալ, միևնույն ժամանակ պատճառներն, անկասկած, հիմնականում կապված են սահմանափակումների ռեժիմի հետ, որոնք որոշ երկրներում դեռևս գործում են»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա հավելել է, որ Կրեմլը նույն կերպ ըմբռնումով է մոտենում Խորվաթիայից ստացված տեղեկությանը և գնահատում է «այդ տոնի ուրախությունը» կիսելու իրենց սկզբնական պատրաստակամությունը։

   --0—ՄՀ