Եգիպտոսը մինչև հոկտեմբերի վերջ կչեղարկի վիզայի համար սահմանված 25 դոլարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

 

Եգիպտոս
The Sun հայտնում է, որ Եգիպտոսը զբոսաշրջիկների այցը Կարմիր ծովի հանգստյան գոտիներ ապահովելու համար մինչև հոկտեմբերի վերջ կչեղարկի մուտքի համար տրամադրվող վիզայի վճարը: Սա յուրաքանչյուր հյուրի հնարավորություն կտա մոտ 25 դոլար խնայել։

Աղբյուրը հիշեցնում է, որ Եգիպտոսում ավելի քան 260 հյուրանոց արդեն հիգիենայի անվտանգության վկայական է ստացել. դա նշանակում է, որ տարածքում պահպանված են հակավիրուսային բոլոր միջոցառումները, և հյուրանոցները 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ կարող են աշխատել:

Միաժամանակ կգործեն նաև որոշ արգելքներ՝ հանգստյան գոտիներում չեն լինի հարսանիքներ կամ խնջույքներ, զվարճալի միջոցառումներ, սնունդը կլինի բացօթյա հատվածներում: Պարտադիր կլինի նաև հասարակական վայրերում սոցիալական հեռավորություն պահելը:

Հուլիսի 1-ից երկիրը պատրաստ է օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել, չնայած կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր դեռ հայտնաբերվում են։ Հունիսի 22-ին Եգիպտոսում գրանցվել է 1475 նոր դեպք։ Համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվածների թիվը 56 809 է, որից մոտ 2000-ը մահացել է:

--00—ԼՄ