Քայլում ենք և քայլելու ենք դժոխքի միջով. կորոնավիրուսից ամեն օր մահեր ենք ունենում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է երկրում կորոնավիրուսային վիճակագրությանը և համաճարակի պայմաններում տնտեսական ցուցանիշներին: Ըստ վարչապետի՝ տնտեսության վերականգնման պրոցեսն արդեն սկսվել է:

«Երբ վարչապետի կեցավայրից բրիֆինգներ էինք անում, դեռ էն ժամանակ, ասացի, որ մենք, ըստ էության, քայլում ենք և քայլելու ենք դժոխքի միջով, և նկատի ունեի հենց այն, որ ամեն օր կորոնավիրուսից մահվան դեպքեր ենք ունենում: Բայց էսօրվա տնտեսական ցուցանիշները, անկեղծ ասած, իրենց լավատեսությամբ ինձ համար շատ անսպասելի էին:

Եվ ուզում եմ ասել, որ էս վիճակագրությունը չի կարող կասկածելի համարվել մի պարզ պատճառով. այն ձևավորվում է գործատուների կողմից ներկայացրած հաշվետվությունների արդյունքում: Այսինքն՝ իրենք ասում են՝ այսքան աշխատավարձ ենք հաշվարկել և դրա դիմաց իրենք հարկ են վճարում, այսինքն՝ իրենք ինչքան շատ գրեն էս թիվը, էդքան շատ հարկ են վճարելու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև ասել է, որ առողջապահական առումով թվերը, ճիշտ է, նվազում են, բայց տնտեսական առումով կարող է այնպիսի կոլապս լինել, որ մենք չկարողանանք նույնիսկ տասնամյակով վերականգնվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ