Փրկարարները Վանաձորի «Երեք լճեր»-ից 44-ամյա կնոջ դի են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 23-ին, ժամը 15։28-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող վայրում՝ լճակում, դի է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրից դուրս են բերել Ռայա Հ․-ի (ծնված 1976 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։ 

--0—ՄՀ