ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 22-ի դրությամբ կայացվել է 3542 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Ընդհանուր առմամվ իրականացվել է 34271 ստուգում, որոնցից 952-ը՝ հունիսի 22-ին: Ստուգումներն իրականացրել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, կրթության տեսչական մարմինը, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
--0--ԱՀ