Պատգամավորներին թեժ ամառ է սպասվում․ նրանք արձակուրդները կանցկացնեն ԱԺ-ում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News  

աժ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավորներին թեժ ամառ է սպասվում։ Ազգային ժողովն այսօր կգումարի արտահերթ նստաշրջան՝ բավականին մեծ օրակարգով։ Ընդգրկված է 12 հարց, ընդ որում՝ մի քանիսն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեն։

Օրակարգում են նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, 2019-ի բյուջեի կատարողականը, ԿԸՀ գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ․ հաղորդումը։

Որոշ տեղեկություններով, սա վերջին արտահերթը չի լինելու, պատգամավորներն ամառային արձակուրդներն անցկացնելու են խորհրդարանում․ դեռ կիսատ մնացած նախագծեր կան, եւ չի բացառվում, որ եկող շաբաթ նույնիսկ ՍԴ նոր դատավորներին ընտրեն, եթե, իհարկե, գտնեն հարմար թեկնածուներ։ Այժմ թեկնածուների փնտրտուք է գնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ