«Լուսավոր Հայաստանը» ապացուցեց, որ պետության սահմանադրական կարգը տապալած անձի կցորդն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

Վանեցյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած և իշխանությունն ուզումպացրած անձի կցորդ - «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահն այսօր հայտարարել է, որ չեն միանալու իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին, թեեւ նշել էր, որ առանց ՍԴ եզրակացության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հակասահմանադրական է։

«Նման զարգացումներից հետո Ազգային Ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ինձ համար վերանում է լինել որպես ընդդիմադիր ուժ։ Իմ գնահատմամաբ այսօր ԱԺ-ում գործում է մեկ ընդդիմադիր ուժ և դա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը։

Աղբյուր`   «Փաստինֆո»։  --0—ՄՀ