Կորոնավիրուսով վարակված պատգամավորների մոտ ախտանիշներ չեն եղել․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

Մակունց

 «Իմ քայլը» խմբակցությունում կորոնավիրուսով վարակված անձինք կան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցը նշել է, որ  արվում է ամեն ինչ, որպեսզի ԱԺ-ի աշխատանքը չխոչընդոտվի․

«Այս պահին իմ ունեցած տվյալներով դեռեւս կա մեկ հաստատված դեպք, մյուսները դեռ չեն հաստատվել, չգիտեմ՝ կհաստատվեն թե ոչ:  Եթե հիպոթետիկ ընդունենք, որ այդպես կլինի,  դա որեւէ կերպ այս պահին չի խանգարի խորհրդարանի աշխատանքներին: Ի դեպ, նրանցից որեւէ մեկի մոտ սիմպտոմներ չեն եղել»:

 --0—ՄՀ