Պարետի սահմանած նորմերի խախտման համար կասեցվել է 3621 կազմակերպության գործունեությունը

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News   

․

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 23-ի դրությամբ  կայացվել է  3621  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է  35 156  ստուգում, որից միայն  855-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

--0--ԱՀ