Տնտեսվարողները շահութահարկի գծով հարկային արձակուրդ կստանան 2-րդ եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

Ազգային ժողովն օրերս փոփոխություն կատարեց հարկային օրենսգրքում։ Ըստ փոփոխության՝ սահմանվեց, որ այսուհետ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Լուսինե Մկրտչյանը խոսել է կատարված փոփոխության, պետական բյուջեի՝ շահութահարկի հավաքագրման մասով նվազման և տնտեսվարողների վրա դրա ազդեցության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ